Դե Օլիվեյրա. «Չենք ուզում, որ մեզ հիմարի տեղ դնեն»
01/07/2013 19:54

Դե Օլիվեյրա. «Չենք ուզում, որ մեզ հիմարի տեղ դնեն»

Բրազիլական ակումբը կարծում է, որ «Միլանը» չափազանց մեծ գումար է պահանջում թիմի հարձակվող Ռոբինյոյի տրանսֆերի դիմաց: Այս մասին «Football Italia»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սանթոսի» նախագահ Լուիս Ալվարո Դե Օլիվեյրան:

«Ներկա պահին բանակցություններ են ընթանում, սակայն կողմերը լուրջ հակասություններ ունեն: «Միլանը» մեծ գումարներ է պահանջում, իսկ Ռոբինյոն, իր հերթին, ցանկանում է այնքան գումար վաստակել, որը մենք ի վիճակի չենք վճարել:

Չենք ուզում, որ մեզ հիմարի տեղ դնեն: «Միլանի» հետ բանակցությունները կշարունակվեն միայն այն ժամանակ, երբ նրանք կվերադառնան իրականություն»,- հայտարարել է Դե Օլիվեյրան:

Նշվում է, որ Ռոբինյոյի տրանսֆերն իտալական ակումբի ղեկավարությունը գնահատում է 10 մլն եվրո:
 

Դե Օլիվեյրա. «Չենք ուզում, որ մեզ հիմարի տեղ դնեն»