.jpg)
Արագ դիետա. 5 կգ՝ մեկ շաբաթում
Մեկ շաբաթում հնարավոր է նիհարել 5 կգ-ով: Պարզապես պետք է հետևել առաջարկվող սննդակարգին: Քանի որ այժմ ամառ է պետք է նախատեսվածից ավելի հեղուկ օգտագործել:
Ներկայացնում ենք այն սննդակարգը, որի միջոցով հնարավոր է արագ նիհարել:
Օր առաջին
Օրվա ընթացքում պետք է խմել մեկ լիտր կաթ և 200 գրամ բնական յոգուրտ:
Օր երկրորդ
Դիետայի երկրորդ օրվա ընթացքում կարող եք ուտել 200 գրամ կաթնաշոռ և խմել մեկ լիտր առանց շաքարի հյութ, կամ ուտել 500 գրամ կաթնաշոռ և նույնքան հյութ խմել:
Օր երրորդ
Ողջ օրվա ընթացքում խմել առանց գազավորման 1լ. հանքային ջուր և ուտել մրգեր:
Չորրորդ օր
Պետք է ուտել մեկ հավկիթ և 5 խաշած կարտոֆիլ, խմել 500 մլ առանց գազավորման հանքային ջուր:
Օր հինգերորդ
Այս օրվա ընթացքում պետք է ուտել 1 կգ խնձոր և հանքային ջուր առանց գազավորման:
Օր վեցերորդ
Այս օրվան բաժին է ընկնում 200 գրամ խաշած միս և 1 լիտր առանց շաքարավազի հյութ:
Յոթերորդ օր
Արագ դիետային վերջին օրվա ընթացքում հարկավոր է խմել մեկ լիտր կեֆիր և ուտել 200 գրամ յոգուրտ:
Հիշեք՝ գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ նիհարելու համար դիմում են ծայրահեղ միջոցների, մոռանալով առողջության մասին: Որպեսզի մեկ սխալի պատճռով չտառապեք ողջ կյանքում՝ դիետա ընտրելուց առաջ խորհրդակցեք սննդաբանի հետ: