.jpg)
Չոր մազերը վտանգված է ամռանը. Խնամքի մի քանի ձև
Արևի ճառագայթներն ու շոգ եղանակը վնասում են բոլոր տեսակի մազերը, սակայն այս սեզոնին առավել վտանգված են չոր մազերը: Այս եղանակին խոնավեցնող դիմակներ պետք են բոլոր տեսակի մազերին, քանի որ անբավարար խոնավությունը մազաթափության հիմնական պատճառն է:
Մի քանի խորհուրդ՝ չոր մազերը ամռանը ճիշտ խնամելու համար.
Հիշեք, ամեն պարագայում շամպուն պետք է ընտրել ոչ թե մազերի որակը հաշվի առնելով, այլ՝ գլխամաշկի: Եթե Ձեր մազերը չոր են, իսկ գլխի մաշկը յուղոտ, ապա ճիշտ կլինի՝ ընտրեք շամպուն յուղոտ մազերի համար: Բացի այդ, եթե շամպունը շատ է փրփրում, նշանակում է, որ դրանում շատ են սինթետիկ նյութերը, որոնք էլ չորացնում են գլխի մաշկն ու մազերը:
Անպայման լոգանքից հետո օգտվեք բալզամից, բայց խնայողաբար՝ այն քսելով միայն մազերի ծայրերին և ոչ արմատներին:
Երբեք լոգանքից հետո մազերը չփաթաթեք սրբիչով, դա ուղղակի հակացուցված է չոր մազերին: Խուսափեք նաև վարսահարդարիչից, սակայն եթե չեք կարող դա անել մշտապես, ապա մազերը չորացնելիս՝ վարսահարդարիչը պահեք մազերից 15 սմ հեռավորության վրա: