Կասիլյաս. «Հանդիպումն ընթացավ բրազիլական սցենարով»
01/07/2013 20:34

Կասիլյաս. «Հանդիպումն ընթացավ բրազիլական սցենարով»

Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում Բրազիլիայի ընտրանուց 0:3 հաշվով կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Մենք գիտենք, որ այս տիտղոսը ոչ մի ընդհանուր բան չունի աշխարհի առաջնության հետ, սակայն միշտ էլ ցավալի է նման հաշվով պարտվելը: Բրազիլիայի ընտրանին շատ լավ հանդես եկավ, իսկ հանդիպումն ընթացավ նրանց սցենարով:

Հնարավորություն ունեցանք փոխելու խաղի ելքը, սակայն նախ չկարողացավ հաջողության հասնել Դավիդ Լուիսը, իսկ հետո չիրացրեցինք 11 մետրանոց հարվածը»,- նշել է Կասիլյասը:
 

Կասիլյաս. «Հանդիպումն ընթացավ բրազիլական սցենարով»