Կավանի. «Իտալիայի հավաքականն արժանիորեն գրավեց 3-րդ տեղը»
01/07/2013 20:06

Կավանի. «Իտալիայի հավաքականն արժանիորեն գրավեց 3-րդ տեղը»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին նշել է, որ Իտալիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում արժանիորեն գրավեց 3-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է «Rai Sport»-ը:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարն ավելի հաջող իրացրեցին իտալացիները: Այս խաղում Կավանին դարձավ դուբլի հեղինակ, ինչպես նաև իրացրեց 11 մետրանոց հարվածը:

«Սա շատ հաջող ամիս էր մեզ համար: Մենք կարողացանք ցուցադրել մեր բնավորությունը: Իտալիայի հավաքականը ևս հիանալի մրցաշար անցկացրեց և արժանիորեն գրավեց 3-րդ տեղը»,- նշել է Կավանին:
 

Կավանի. «Իտալիայի հավաքականն արժանիորեն գրավեց 3-րդ տեղը»