Ռոնալդո. «Բրազիլիան ֆուտբոլային իսկական դաս տվեց»
01/07/2013 19:03

Ռոնալդո. «Բրազիլիան ֆուտբոլային իսկական դաս տվեց»

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն իսկական շոու էր: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլային իսկական դաս տվեց: Դա անկրկնելի շոու էր: Նրանք հիանալի էին վերահսկում գնդակին և հարձակվում էին անհրաժեշտ պահին:

Ուզում եմ ընդգծել Նեյմարի կարևորությունը թիմում, ով դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև Ֆրեդի, ով դարձավ դուբլի հեղինակ: Կարող եմ վստահորեն ասել, որ Բրազիլիայի հավաքականը կրկին 9 համար ունի: «Սելասաոն» արժանի է շնորհավորանքների»,- հայտարարել է Ռոնալդոն:
 

Ռոնալդո. «Բրազիլիան ֆուտբոլային իսկական դաս տվեց»