.jpg)
Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահ է վերանշանակել Ռոբերտ Նազարյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ռոբերտ Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Ռոբերտ Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է Նախագահի հրամանագրի մեջ: