Տիագո Սիլվա. «Վիլանովան ինձ դուր է գալիս»
01/07/2013 20:23

Տիագո Սիլվա. «Վիլանովան ինձ դուր է գալիս»

Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ և ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան պատմել է այն մասին, որ իրեն հրավիրել են «Բարսելոն»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Տիտո Վիլանովան հիանալի մարզիչ ու լավ մարդ է: Նա ինձ դուր է գալիս: Երբ Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՊՍԺ-ն խաղում էր «Բարսելոնի» հետ, մենք թեթև զրույց ունեցանք: Տիտոն ինձ հրավիրեց «Բարսելոն»:

Ներկայումս բանակցություններ չեն ընթանում: Ես շատ հանգիստ եմ ու վայելում եմ արձակուրդս: Ֆուտբոլում ոչինչ չես կարող իմանալ նախօրոք, բայց ես գոհ եմ ՊՍԺ-ում իմ կարգավիճակից: Փարիզյան ակումբի նախագահի հետ խոսում եմ ամեն օր: Թեև ինձ հրավիրել են կատալոնյան թիմ, բայց ՊԱԺ-ից հեռանալն ինձ համար անչափ դժվար է:

Սա բոլորովին այլ իրավիճակ է` ի տարբերություն նախորդ տարվա, երբ «Միլանը» ցանկանում էր վաճառել ինձ: Հուսով եմ, ամեն ինչ շատ արագ պարզ կդառնա և այս անորոշությունը կավարտվի:

Մեսսին և Նեյմարը նույն ակումբո՞ւմ: Դա երազանքների թիմ է»,- նշել է Սիլվան:
 

Տիագո Սիլվա. «Վիլանովան ինձ դուր է գալիս»