Ուիլ Սմիթը երազում է Մոլդովայից երեխա որդեգրելու մասին
01/07/2013 20:40

Ուիլ Սմիթը երազում է Մոլդովայից երեխա որդեգրելու մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի ընտանիքը կարևոր որոշում է կայացրել: Նրանք մտադիր են տղա երեխա որդեգրել Մոլդովայից:

Ուիլ Սմիթն անհրաժեշտ փաստաթղթերն է պատրաստում: Դերասանն այժմ ունի երեք երեխա:

Սմիթի ընկերներից մեկն է խորհուրդ տվել երեխա որդեգրել Մոլդովայից: Այս մասին հաղորդում են realitatea.ro-ն:
Մոլդովոկան ԶԼՄ-ները հաղորդում են, որ դերասանը երեք շաբաթ անց կգնա երեխայի մոտ:

Комсомольская правда-ն հղում անելով Մոլդովայի սոցիալական իրավունքի և ընտանիքի պաշտպանության նախարարության աշխատակցին՝ գրում է, որ նախարարությունում որդեգրման մասին տեղեկություն չունեն. «Ոչինչ չգիտեմ այդ մասին: Բոլոր հայտարարությունները անցնում են մեր նախարարության միջոցով: Դերասանի կողմից երեխա որդեգրելու մասին դիմում չենք ստացել»:

Հիշեցնենք, որ 2008 թ. ևս տեղեկություն էր հայտնվել, որ դերասան Ուիլ Սմիթը և նրա կինը երեխա են որդեգրելու Չինաստանից, սակայն ավելի ուշ հերքվեց լուրը:

Ուիլ Սմիթը երազում է Մոլդովայից երեխա որդեգրելու մասին