Էմի Ուայնհաուսի եղբայրը բացահայտել է երգչուհու մահվան իրական պատճառը
02/07/2013 21:00

Էմի Ուայնհաուսի եղբայրը բացահայտել է երգչուհու մահվան իրական պատճառը

Երգչուհի Էմի Ուայնհաուսի եղբայրը` Ալեքսը, լրագրողներին պատմել է, որ իր քույրը մահացել է ոչ թե թմրամիջոցներից կամ ալկոհոլից, այլ` սննդային խանգարումից: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:

Ալեքս Ուայնհաուսի խոսքով` դեռ 17 տարեկանից երգչուհու մոտ ախտորոշվել է բուլիմիա: Հիվանդության դեմ երկար տարիների պայքարն էլ թուլացրել է Էմիի օրգանիզմը:

«Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, և երիտասարդներն իրազեկված լինեն բուլիմիա հիվանդության վերաբերյալ»,- ասել է Ալեքսը:

Նշենք, որ նյարդային բուլիման դրսևորվում է ախորժակի կտրուկ բարձրացմամբ ու անկումներով:

 

Էմի Ուայնհաուսի եղբայրը բացահայտել է երգչուհու մահվան իրական պատճառը