.jpg)
Հազում եք 3 շաբաթից ավելի՞. Անցեք թոքերի քաղցկեղի ստուգում
Հիվանդներին, ովքեր հազում են 3 շաբաթից ավելի, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ թոքերի քաղցկեցի համար ստուգվելու:
Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում կան բավականին արդյունավետ բուժման միջոցներ՝ վիրահատության, ճառագայթային թերապիայի և քիմիաթերապիայի միջոցով:
Առողջապահական որոլտի մասնագետները փաստում են, որ քաղցկեղի կանխարգելման և բուժման մեջ վերջին 30 տարիներին առաջընթաց է գրանցվել, սակայն թոքի քաղցկեցի դեպքում ցուցանիշները գրեթե չեն փոխվել:
Թոքի քաղցկեղով ախտորոշված հիվանդներն ապրում են ընդամենը 5 ամիս, իսկ կրծքի և աղիքների քաղցկեղով հիվանդները կարող են ապրել մինչև 10 տարի:
Սակայն վաղ հայտնաբերման դեպքում՝ թոքերի քաղցկեղով հիվանդները կարող են բուժվել:
Փորձագետներն ասում են, որ թոքի քաղցկեղի ուշ ախտորոշման պատճառն այն է, որ հիվանդները չգիտեն թոքի քաղցկեղի ախտանշանները, որոնք են՝ երկարատև հազը, կրծքավանդակի ցավերը, շնչահեղձությունը և քաշի կորուստը:
Անգլիացի բժիշկ Քևին Ֆենտոնը գտնում է, որ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը թոքերի քաղցկեղի վերաբերյալ, որը հազարավոր կյանքեր կփրկի: