Պակիստանում քույրերին գնդակահարել են անձրևի տակ պարելու համար
02/07/2013 19:53

Պակիստանում քույրերին գնդակահարել են անձրևի տակ պարելու համար

Պակիստանցի երկու աղջիկների ու նրանց մորը գնդակահարել են Չիլաս քաղաքում միայն այն բանի համար, որ վերջիններս պարել են անձրևի տակ: Աղջիկների խորթ եղբայրը համարել է, որ նրանց պարը խախտում է շարիաթի օրենքները: Այս մասին գրում է utro.ru:

Բանն այն է, որ աղջիկների պարով տեսանյութը բջջային հեռախոսների միջոցով տարածվել է քաղաքում, ինչն էլ դարձել է տարեց քաղաքացիների բողոքի պատճառ: Սպանությունը տեղի է ունեցել այդ տեսանյութի նկարահանումից 6 ամիս անց:

Սպանված աղջիկները 15 և 16 տարեկան էին: Տեղի իրավապահ մարմինները կարծում են, որ մարդասպանը աղջիկների խորթ եղբայրն էր, ով նման քայլի է գնացել ընտանիքի պատիվը փրկելու համար:

Մինչդեռ, տեսանյութում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Աղջիկները պարում են անձրևի տակ՝ իրենց ավանդական հագուստով: Նրանց գլուխները ծածկված են թաշկինակով:
 

Պակիստանում քույրերին գնդակահարել են անձրևի տակ պարելու համար