.jpg)
Չինացի բանվորը գովազդային էկրանի վրա պատահաբար պոռնոֆիլմ է միացրել
Չինացի բանվորը կայարանի գովազդային էկրանի վրա պատահաբար պոռնոֆիլմ է միացրել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրին շրջանում այս միջադեպը տեղի է ունեցել բանվորի սխալի պատճառով, ում կանչել էին վերանորոգել վնասված էկրանը: Գործն ավարտելուց հետո նա որոշել է համակարգչով պոռնոֆիլմ դիտել` մոռանալով անջատել այն գովազդային էկրանից:
Տեսահոլովակը մեծ էկրանին է եղել մոտավորապես տասը րոպե, և այդ ընթացքում էկրանին մոտ հարյուրավոր անցորդներ և ուղևորներ են գոյացել: