Երկիր մոլորակի վերջին բնակիչներն ապրելու են +115 ջերմաստիճանի պայմաններում
02/07/2013 21:06

Երկիր մոլորակի վերջին բնակիչներն ապրելու են +115 ջերմաստիճանի պայմաններում

Համակարգչային մոդելավորման մեթոդով մի խումբ գիտնականներ պարզել են, թե ինչպես է վերանալու կյանքը Երկիր մոլորակի վրա: Պարզվել է, որ Երկրի վերջին բնակիչները լինելու են բակտերիաները, որոնք ի վիճակի կլինեն բնակվել չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այս մասին գրում է utro.ru-ն:

Չափազանց բարձր ասվածն այս դեպքում կարող է հասնել մոտ +115 աստիճանի:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կյանքը մեր մոլորակի վրա վերջնականապես կվերանա 2,6 մլդ տարի հետո: Մոլորակը կվերածվի անշունչ անապատի:

Շոտլանդական Սենտ Էնդրիուս համալսարանի մասնագետները նշում են, որ մոլորակի վերացման ճանապարհին բեկումնային դրվագ է լինելու օվկիանոսների գոլորշիացման սկիզբը:
 

Երկիր մոլորակի վերջին բնակիչներն ապրելու են +115 ջերմաստիճանի պայմաններում