.jpg)
Գիտնականներն աշխարհի վերջի նոր ժամկետ են հայտարարել
Շոտլանդացի գիտնականները կարծում են, որ Երկիր մոլորակը կկործանվի միլիարդ տարի հետո: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Օրերս նման հայտարարությամբ են հանդես եկել Սենթ Էնդրյուսի համալսարանի փորձագետները: Նրանց ուսումնասիրության մեջ նշվում է, որ աշխարհի վերջը կգա երբ «մաշված» արևը կսկի չափից շատ ջերմացնել:
Բացի այդ, մթնոլորտում չափազանց քիչ կլինի ածխածնի երկօքսիդը, նշում են գիտնականները: Արեգակի ջերմության ավելացման պատճառով գոլոշիացումը կավելանա, ինչը կբերի բույսերի ու կենդանիների ոչնչացման, ապա նաև մարդկանց մահվան: