Կակա. «Անչելոտտիի հետ կքննարկենք իմ ապագան»
02/07/2013 20:07

Կակա. «Անչելոտտիի հետ կքննարկենք իմ ապագան»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական հայտարարել է, որ նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ղեկավարությամբ մտադիր է վերադարձնել տեղը հիմնական կազմում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Ես գործող պայմանագիր ունեմ «Արքայական ակումբի» հետ: Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի և հենց նա անցնի իր պարտականությունների կատարմանը, մենք կհանդիպենք և կքննարկենք իմ ապագայի հետ կապված հարցերը: Անձամբ ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»:

Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա մրցաշարի մեկնարկին դեռ 1 տարի կա, իսկ նոր մրցաշրջանը դեռ չի սկսել: Ամբողջ սրտով երազում եմ հանդես գալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը»,- հայտարարել է Կական:
 

Կակա. «Անչելոտտիի հետ կքննարկենք իմ ապագան»