Կանանց հիմնական սխալները, որոնցից դժգոհում են տղամարդիկ
02/07/2013 20:53

Կանանց հիմնական սխալները, որոնցից դժգոհում են տղամարդիկ

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, տղամարդիկ կանանց ամենատարածված սխալներից համարում են շատ և ավելորդ հարցեր տալը: 

Ինչպես հայտնի է, տղամարդիկ ավելի շատ կենտրոնանում են գործողությունների վրա, իսկ կանայք տրվում են զգացմունքներին: Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սիրելի տղամարդու գործողություններին և ոչ թե անդադար հարցեր տալ:

Տղամարդիկ շատ տարածված սխալ են համարում նաև կանանց կողմից ընկերների հետ հանդիպելու արգելքը:

Արական սեռի ներկայացուցիչները կանանց տարածված սխալներից են համարում նաև ուղղորդելը, ինչպես նաև` տղամարդկանց սխալների ուղղումը: 

Եվ ամենավերջում` տղամարդիկ կարծում են, որ կանանց կողմից ամենից շատ և մշտական կրկնվող սխալ է  սիրային հարաբերությունների քննադատությունը:

Կանանց հիմնական սխալները, որոնցից դժգոհում են տղամարդիկ