Վթար Ռյա Թազա գյուղի մոտակայքում. Կա  2 զոհ և 11 տուժած
02/07/2013 19:23

Վթար Ռյա Թազա գյուղի մոտակայքում. Կա 2 զոհ և 11 տուժած

Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը «Գազել» մակնիշի վարորդ` Պողոսյան Սեյրան, ծնված 1952թ. և 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված Զարդարյան Գուրգենը և 1980 թ. ծնված Սարիբեկյան Անուշիկը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: