Հայաստանում Նիգերիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին
02/07/2013 14:10

Հայաստանում Նիգերիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան): Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից: 

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:
 

Հայաստանում Նիգերիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին