«Շիրակ»-«Տրե Պենե»` 3:0
02/07/2013 20:32

«Շիրակ»-«Տրե Պենե»` 3:0

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ»-«Տրե Պենե» (Սան Մարինո) առաջին հանդիպումը, որում Հայաստանի չեմպիոնը հաղթանակ տոնեց խոշոր` 3:0 հաշվով:

Հանդիպման բոլոր 3 գոլերն էլ խփեց «Շիրակի» աֆրիկացի ֆուտբոլիս Ֆոֆանա Բեկոն` հաղթանակ պարգևելով իր թիմին: Նա նախ առաջին խաղակեսի 36-րդ րոպեին բացեց հաշիվը, 2-րդ խաղակեսի 54-րդ րոպեին կրկնապատկեց, և ընդամենը 10 րոպե անց նաև հեթ-տրիկի հեղինակ:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա 1 շաբաթ անց՝ հուլիսի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 23.00-ին: Արդեն հայտնի է, որ այդ հանդիպումը կանցկացվի Սերրավալլեի «Օլիմպիկո» մարզադաշտում և այն կսպասարկի Լյուքսենբուրգի մրցավարական անձնակազմը՝ Լորեն Կոպրիվայի գլխավորությամբ: