Առաջիկա օրերին հանրապետության զգալի շրջաններում անձրև է սպասվում
02/07/2013 19:32

Առաջիկա օրերին հանրապետության զգալի շրջաններում անձրև է սպասվում

Հուլիսի 3-4-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է անգամ կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

Հուլիսի 6-7-ը տեղումները կդադարեն: Շաբաթվա վերջում կգրանցվի ջերմաստիճանի բարձրացում: 

Առաջիկա օրերին հանրապետության զգալի շրջաններում անձրև է սպասվում