.jpg)
Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ
«Բյուջեն թալանված չէ, և ոչ էլ լափած է: Նման բան ՎՊ հաշվետվության մեջ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով օրեր առաջ Ազգային ժողովում Վերհսկիչ պալատի նախագահի կողմից հնչեցրած խոսքերին, ըստ որի՝ բյուջեի յոթ հարյուր մլրդ դրամը ռիսկային է:
Իսկ այն, որ տարբեր քաղաքական գործիչներ դրա վերաբերյալ տարբեր հայտարարություններ են արել, Արմեն Աշոտյանը կոռեկտ չհամարեց կարծիք հայտնել, ասելով, որ իր կարծիքը հայտնելու ժամանակ կա:
«Հանրապետական կուսակցությունը կլոնների կուսակցություն չէ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը, հավելելով, որ կուսակցությունում անհատներ կան, որոնք տարբերվում են միմյանցից, սակայն կուսակիցներին միավորում է շատ ավելի բան, քան տարանջատում:
«ՀՀԿ-ն կայուն և կանխատեսելի ճակատագրով քաղաքական ուժերից է»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը: