Ցյուրիխում քննում են Ադրբեջանի հետ կապվա ծընկերության գործունեությունը
03/07/2013 21:18

Ցյուրիխում քննում են Ադրբեջանի հետ կապվա ծընկերության գործունեությունը

Շվեյցարիա-Ադրբեջան առևտրային կազմակերպության ղեկավար Էլհան Հասանլիին Ցյուրիխի քաղաքային դատախազություն են կանչել: Այդ մասին Հասանլին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Ըստ ադրբեջանական «Ազադլիգ» թերթի՝ Հասանլին նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը տեղեկություններ է տրամադրում Շվեյցարիայի տարբեր կառույցներին: Դրանց թվին են պատկանում մասնավորապես շվեյցարական բանկերը:

Կազմակերպությունը մասնակցություն է ունենում այդ բանկերում հաշվեհամարներ ունեցող Ադրբեջանի քաղաքացիների մասին տեղեկատվություն հավաքագրելու գործում:

«Վերջին հրավերը կապված էր Ադրբեջանում դեղամիջոցներ վաճառող մի ընկերության հետ: Այդ ընկերության սեփականատերը Ադրբեջանի քաղաքացի է: Այդ անձը երկրի խոշոր գործարարներից է: Հետաքննության գաղտնիության պատճառով նպատակահարմար չեմ համարում հայտնել նրա անունն ու ընկերության անվանումը: Այդ ընկերությունը, կեղծելով աշխարհահռչակ դեղամիջոցները, տարբեր անուններով դեղեր է արտադրում: Դեղերը հիմնականում արտադրվում են աշխարհի երրորդ կարգի երկրներում և առողջության համար լուրջ վտանգ են հանդիսանում»,- ասել է Հասանլին:

Նա նաև նշել է, որ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը Շվեյցարիայում է գրանցված: Շվեյցարիայի իրավապահ մարմիններին հենց այդ փաստն է անհանգստացնում: «Այժմ տեղեկատվություն է հավաքագրվում այդ ընկերության սեփականատիրոջ և նրա գործունեության մասին: Հետաքննության ավարտից հետո այդ ընկերության սեփականատերը կկանգնի դատարանի առաջ: Դրանից հետ նրա ինքնությունը հայտնի կդառնա Ադրբեջանում», -նշում է Հասանլին:

«Ազադլիք» թերթը գրում է, որ Ադրբեջանում դեղերի բիզնեսով «Avromed» և «ReadFarm» խոշոր ընկերություններն են զբաղվում, որոնք պատկանում են Փաշաևների ազդեցիկ կլանին և նախագահ Իլհամ Ալիևի հորեղբորորդի` Ագիլ Ալիևին: Այդ ընկերություններից բացի ոչ ոք Ադրբեջանում չի կարող դեղամիջոցների բիզնեսով զբաղվել: 

Ցյուրիխում քննում են Ադրբեջանի հետ կապվա ծընկերության գործունեությունը