«Այլընտրանքյաին էնեգիա» ընկերության ԱԱՀ-ի վճարները կերկարաձգվի
03/07/2013 20:05

«Այլընտրանքյաին էնեգիա» ընկերության ԱԱՀ-ի վճարները կերկարաձգվի

«Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով կերկարաձգվի:

Այս նախագիծը ներառված է վաղը` կառավարության նիստի օրակարգում:

Նշվում է, որ «Ալտերնատիվ Էներգիա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի հուլիսի 20-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարված է ապահովել «Ալտերնատիվ Էներգիա» ՍՊԸ-ի հետ ՀՀ կառավարության` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
 

«Այլընտրանքյաին էնեգիա» ընկերության ԱԱՀ-ի վճարները կերկարաձգվի