ՍԴ նախագահ. Իրավունք չունեմ Կիպրոսի դատախազին չհավատալու
03/07/2013 14:09

ՍԴ նախագահ. Իրավունք չունեմ Կիպրոսի դատախազին չհավատալու

«Ես իրավունք չունեմ նրան չհավատալու: Եթե ասում է, ուրեմն ինքը լավ գիտի իրենց օրենսդրությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով աղմկահարույց օֆշորային սկանդալին, ինչպես նաև` Կիպրոսի դատախազի հայտարարությանը, նման կարծիք հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա չցանկացավ այլ մարնամասներ ասել և խորհուրդ տվեց դիմել իրավական կոնսուլտանտի:

«Ինձանից մի փորձեք քաղաքական կամ այլ եզրահագումների սպասել: Ամեն ինչ օրենքով է սահմանված: Օֆշոր ասելով` չպետք է հասկանալ վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի, կոնկրետ օրենսդրությանը: Պետք է հարցն ուսումնասիրել»,- ասաց նա:

Նախորդող հրապարակում`  «Անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց անձի թույլտվության»

ՍԴ նախագահ. Իրավունք չունեմ Կիպրոսի դատախազին չհավատալու