.jpg)
«Վերջին անգամ ե՞րբ են վերանորոգվել Արշակունյաց և Բագրատունյաց փողոցները»
Հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այդ առումով գրավոր հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել կամ վերանորոգվել Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաները, որ կազմակերպություններն են հաղթել այդ ժամանակ, որ կազմակերպությունների հետ է կնքվել պայմանագիր ներկայիս հիմնանորոգման համար, վերանորոգման կամ հիմնանորոգման համար պատասխանատվություն կրող կազմակերպությունները նախկինում կատարել են իրենց երաշխիքային պարտավորությունները, որ կազմակերպություններն են իրականացրել տվյալ պողոտաների ասֆալտապատման ծավալն ու որակը վերահսկելու գործընթացը, ինչ պարտավորություններ են ստանձնել նրանք:
«Հուլիսի 1-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարել է, որ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները նույնպես մրցույթով են ընտրվում: Խնդրում եմ տրամադրել նաև պողոտաների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ: