.jpg)
Եգիպտոսում 91 տարեկան հասակում վախճանվել է Իրանի Մոհամմադ Ռեզա շահի կինը
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 91 տարեկան հասակում վախճանվել է Իրանի Մոհամմադ Ռեզա շահի կինը: Այդ մասին հաղորդում է «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Ֆուզիեն Իրանի Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի առաջին կինն է: Մոհամմադ Ռեզա Փահլավին և Ֆուզիեն ամուսնացել են 1938 թվականին: 9 տարի համատեղ ապրելուց հետո նրանք ամուսնալուծվում են, և Ֆուզիեն ամուսնանում է Եգիպտոսի բանակի սպաներից մեկի հետ: Ի դեպ, Ֆուզիեն Եգիպտոսի թագավոր Ֆարողի քույրն է եղել:
Նշենք, որ Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի աճյունը ևս ամփոփված է Եգիպտոսում: