.jpg)
Իսկո. «Ռեալը» երազանքների սահմանագիծն է»
Այսօր Մադրիդում տեղի ունեցավ «Ռեալի» նորեկ Իսկոյի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, «Արքայական ակումբի» կազմում ֆուտբոլիստը կկրի 23 համարի մարզաշապիկը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին` ինձ թիմում տեսնելու նրա գործադրած բոլոր ջանքերի համար: Շնորհակալ եմ «Ռեալի» երկրպագուներին` նման ընդունելության համար: Ֆուտբոլիստի համար ավելի լավ բան չի կարող լինել, քան «Արքայական ակումբում» հանդես գալը: Սա երազանքների սահմանագիծն է: Ուրախ եմ, որ այստեղ եմ և վստահ եմ, որ այս թիմի հետ միասին կկարողանամ նվաճել մի շարք մրցանակներ»,- նշել է Իսկոն:
Հիշեցնենք, որ Իսկոն 2011 թ.-ից հանդես էր գալիս «Մալագայում»: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 47 պաշտոնական հանդիպման` դառնալով 12 գոլի հեղինակ: