Քիմ Քարդաշյանը անսովոր նվեր է գնել սիրելիի համար
03/07/2013 19:58

Քիմ Քարդաշյանը անսովոր նվեր է գնել սիրելիի համար

Ռեփեր Քանյե Ուեսթն օրերս լուսանկար է հրապարակել, որի միջոցով ներկայացրել է սիրելիից ստացած նվերը:
Նկարում համակարգչային երկու մկնիկներ են, որոնց վրա Apple ընկերության հիմնադիրներներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստորագրություններն են:



«Իմ ընկերուհու նվերներից մեկը՝ Հայրերի օրվա կապակցությամբ»,- նկարի տակ գրել է Ուեսթը:


The New York Times-ին տված հարցազրույցում ռեփերն իրեն համեմատել է Ջոբսի հետ: Իր մասին խոսելով երրորդ դեմքով՝ Ուեսթն ասել է. «Կարծում եմ, որ Քանյե Ուեսթը մոտ ապագայում կասոցացվի Սթիվ Ջոբսի հետ: Բոլորը գիտեն Սթիվին՝ համացանցում, մշակույթում, նորաձևության մեջ: Կարծում եմ, որ Սթիվի ժամանակն անցել է: Դա նույնն է, որ երբ անցավ Biggie-ի ժամանակը, Jay-Z-ին թույլ տվեցին դառնալ Jay-Z»:



Քանյեն նշել է, որ Սթիվ Վոզնյակը, ռեփերի մտերիմ ընկերը, առաջիններից էր, ով տեսել է իր և Քիմի նորածին դստերը:
Հիշեցնենք, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել հունիսի 15-ին, Հայրերի օրվա նախօրեին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում այս տոնը նշում են մեծ շուքով: 

Քիմ Քարդաշյանը անսովոր նվեր է գնել սիրելիի համար