.jpg)
Մադոննան ցուցադրել է ադամանդապատ ատամնաշարը
Մադոննան չի դադարում զարմացնել հասարակությանը իր արարքներով: Աշխարհահռչակ երգչուհին սոցկայքերից մեկում տեղադրել է իր «շողշողացող» ատամների լուսանկարը:

Մադոննան ընդգծել է իր ատամների գեղեցկությունը հատուկ դեկորատիվ զարդերի միջոցով, որոնք կոչվում են «grills» կամ «grillz»:
Դրանք ի հայտ են եկել 80-ականներին և լայն տարածում ունիեն հիփ-հոփ ոճի ներկայացուցիչների շրջանում: Ատամնային զարդերը նորաձև են համարվում մինչ օրս:

Մադոննայի ատամնային զարդերը պատրաստված են ոսկուց և 24 ադամանդից: «Պետք չէ ինձ ատել, ատել իմ #grilz-ը»,-նկարի տակ գրել է Մադոննան:
Սա սկանդալային աստղի առաջին էքսպերիմենտը չէ: Մի քանի տարի առաջ նա ատամներին ոսկյա սկայսներ է տեղադրել:
