.jpg)
Երկրորդ ամուսնությունները ավելի ամուր են լինում, քան առաջինները
Երկրորդ ամուսնությունը սովորաբար ավելի ամուր է լինում, քան առաջինը: Նման եզրակացության է եկել միջազգային հետազոտողների խումբը:
Նրանք պարզել են, որ առաջին ամուսնության ժամանակ կուտակած փորձի շնորհիվ մարդկանց հաջողվում է պահպանել հարաբերությունները երկրորդ ամուսության ժամանակ: Հենց այդ պատճառով է, որ երկրորդ ամուսնությունը հաճախ շատ ավելի երջանիկ է լինում, քան առաջինը:
Բացի այդ, վիճակագրությունը փաստում է, որ երկրորդ ամուսնություններից հետո բաժանումներն անհամեմատ քիչ են լինում, քան առաջինների դեպքում:
Եվ ևս մեկ հետաքրքիր փաստ. երկրորդ ամուսնության ժամանակ սիրահարներն իրենց առավել երջանիկ են զգում: Կարևոր դեր է կատարում նաև տարիքը. Առավել հասուն տարիքում մարդիկ ամուսնությանը վերաբերում են առավել պատասխանատու: