.jpg)
Պերմում անեսթեզիոլոգը ծեծելով սպանել է հիվանդին (Տեսանյութ)
Պերմի հեղինակավոր բժշկական հաստատություններից մեկում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անեսթեզիոլոգը վիրահատությունից հետո ծեծելով սպանում հիվանդին: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Որոշ տեղեկությունների համաձայն` հիվանդը հայհոյել է բժշկին, որից հետո բժիշկը բռունցքով հարվածել է հիվանդի դեմքին, կրծքին և փորին:
Սթրեսի արդյունքում, ինչպես նաև ստացած վնասվածքներից հիվանդը տեղում մահացել է: Այժմ այս գործով քննություն է տարվում:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ բժիշկը աշխատանքից կհեռացվի: