.jpg)
Բրիտանիայում «խոսող» ծխախոտիներ են հայտնագործել
Վերջին ժամանակներս շատ մարդիկ են գիտակցում ծխելու վտանգը։ Աշխատանքային և հասարակական վայրերում, տրանսպորտում ծխելը սահմանափակված է, եթե ոչ արգելված: Մշակվում են շատ ծրագրեր, որոնք օգնում են ծխողներին ազատվել այս վնասակար սովորությունից:
Բրիտանիայում մշակվել և ներկայացվել է ծխախոտի դեմ պայքարի անսովոր մեթոդ: Ստեղծել են «խոսող» ծխախոտի տուփեր: Շոտլանդիայի Ստիրլինգ համալսարանի աշխատակիցներն օգտագործել են տեխնոլոգիան, որը կիրառվում է երաժշտական քարտերի արտադրության մեջ: Ամեն անգամ ծխելու ցանկության դեպքում, երբ բացում են տուփը, այն սկսում է խոսել` առաջարկելով երկու տարբերակ. մի դեպքում տուփը մարդուն հայտնում է հեռախոսահամար, վնասակար սովորությունից ազատվելու խորհրդատվություն ստանալու համար, մյուս դեպքում՝ զգուշացնում, որ ծխելն իջեցնում է վերարտադրողական ունակությունը:
Տուփն արդեն փորձարկվել է 16 -24 տարեկան կանանց շրջանում: Հետազոտության մասնակիցները պատմել են, որ անպտղության վտանգի մասին լսելը տհաճ էր, և ստիպել է մտածել ծխելը թողնելու մասին: Կանանց մի մասի պնդմամբ՝ նրանք ավելորդ անգամ չէին բացում տուփը, քանզի ձայնային հաղորդագրությունները նյարդայնացնող էին:
Թեև հայտնագործությունը դեռ թղթի վրա է մնացել և «խոսող» ծխախոտի զանգավածային արտադրություն չկա, սակայն այն արդեն արժանացել է առողջապահության ոլորտի մեծ թվով աշխատողների ուշադրությանը: