.jpg)
Մահացած տղամարդուն հայտնաբերել են միայն 1.5 տարի անց՝ պատահաբար
Շվեդիայի մայրաքաղաքում դատական կարգադրիչները հայտնաբերել են 1.5 տարի առաջ մահացած տղամարդու դի:
Տղամարդը 18 ամիս դուրս չի եկել տանից, իսկ հարևանների, բարեկամների ու ընկերների մտքով անգամ չի էլ անցել, որ նրա հետ դժբախտություն է պատահել:
Տան և կոմունալ վարձավճարները սկզբից ավտոմատ կերպով գանձվել են տղամարդու բանկային հաշվից, իսկ երբ այն սպառվել է, դատական կարգադրիչները որոշել են այցելել նրա բնակարան և պահանջել կատարել բոլոր անհրաժեշտ մուծումները:
Դատելով տանը հայտնաբերված գնումների կտրոններից, տղամարդը վերջին անգամ տնից դուրս է եկել 2012թ. փետրվարին:
Սա Շվեդիայում վերջին մեկ ամսում գրանցված նմանատիպ երկրորդ դեպքն է: Առաջին դեպքում 50-ամյա տղամարդու դին հայտնաբերել էին միայն երկու տարի անց: Նրան պատահաբար հայտնաբերել էր շենքի կոյուղու համակարգի ընդհանուր վերանորոգումն իրականացնող բանվորներից մեկը: