.jpg)
Թոմ Քրուզի աղմուկ բարձրացրած սիրավեպերը (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 3–ին իր ծննդյան օրն է նշում հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը: Լրանում է նրա 51 ամյակը: Շնորհավորելով նրան` մենք ներկայացնում ենք ոչ թե նրա լավագույն դերերը, այլ աղմուկ բարձրացրած սիրավեպերը, որոնք Քրուզի կարիերայի ընթացքում պակաս կարևոր չեն եղել: Այս մասին հայտնում է armstar.am-ը:
Շեր
Դերասանն ու երգչուհին մի քանի տարի առաջ են խոստովանել իրենց սիրավեպի մասին: Քրուզը նոր են սկսել իր կարիերան և 23 տարեկան էր, իսկ հայազգի երգչուհին՝ 39: Շերի խոսքերով Թոմը նրան խելքահան էր անում, իսկ նրանց սիրավեպը կարող էր լուրջ ընթացք ստանալ, եթե չլիներ զբաղվածությունը:

Միմի Ռոջերս
Դերասանուհի Միմի Ռոջերսը Քրուզի առաջին կինն է եղել: Նրանք ծանոթացել են նկարահանման ժամանակ, ամուսնացել 1987թ-ին և միասին ապրել երեք տարի: Ի դեպ հենց Միմին է Թոմին տարել սայենթոլոգիայի եկեղեցի, ինչի պատճառով դերասանն այս աղանդի հետևորդն է:



Նիկոլ Քիդման
Նիկոլն ու Թոմը ծանոթացել են 1990թ-ին: Ինչպես խոստովանել է դերասանը, արդեն մի քանի ամիս նրա հետ շփվելուց հետո, ինքը երազել է Քիդմանի հետ ամուսնանալ: Ինչը շուտով տեղի է ունենում. զույգն ամուսնանում է հենց 1990–ին:
Նրանք իրենց ամուսնության առաջին տարիներին փորձել են երեխա ունենալ, բայց հետո որդեգրել են Իզաբել Ջեյնին և Քոնոր Էնթոնիին:
2001 թ-ին Քրուզն ամուսնալուծության համար դիմում է դատարան: Որպես պատճառ նրանք նշում էին զբաղվածությունը, սակայն հավաստի աղբյուրները գրում էին, որ զույգը բաժանվում է, քանի որ դերասանը սիրավեպ է սկսել Պենելոպե Կրուզի հետ:


Պենելոպե Կրուզ
Գրեթե նույն ազգանունն ունեցող դերասանները ծանոթացել են նկարահանման հրապարակում: Նրանց սիրավեպը տևեց երեք տարի, 2004 թ-ին Թոմն ու Պենելոպեն հայտարարեցին իրենց բաժանության մասին: Որոշ աղբյուրներ գրում էին, որ իսպանուհին շատ կրակոտ է Թոմի համար, և բացի այդ նա չի կիսել դերասանի հակումը սայենթոլոգիային:


Քեթի Հոլմս
Կրուզից բաժանվելուց գրեթե մեկ տարի հետո նա կրկին սիրահարվում է և երջանիկ լինում: Նրա նոր ընտրյալն իրենից 16 տարով փոքր, դերասանուհի Քեթի Հոլմսն էր: 2006 թ-ին ծնվում է նրանց դուստրը, կես տարի անց Իտալիայում նրանք կազմակերպում են շքեղ հարսանիք, սակայն հինգ տարի անց ամուսնալուծվում: Նշենք, որ շատերը համոզված են, որ ամուսնալուծության հիմնական պատճառը կրկին սայենթոլոգիան է: Քեթին վախեցել է նաև իրենց 6-ամյա դստեր ապագայի համար:


