Թուրքիայի բանակը կզրկեն ներքին քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից
03/07/2013 21:14

Թուրքիայի բանակը կզրկեն ներքին քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից

Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է մտել երկրի ներսում զինված ուժերի գործունեության մասին օրենքի փոփոխությունների փաթեթը, որով արգելվում է բանակին միջամտել երկրի քաղաքական կյանքին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Մենք, վերջապես, փոխում ենք այդ օրենքի 35-րդ հոդվածը: Այն երկար տարիներ ժողովրդավարական գործընթացների մեջ միջամտելու և պետական հեղաշրջումները թաքցնելու հիմք էր»,- խորհրդարանում ասել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ դրույթը բանակին իրավունք է տալիս միջամտել քաղաքական կյանքին այն դեպքում, եթե տեղի են ունենում երկրի կայունությանը սպառնացող գործընթացներ կամ անկարգությունների ու ժողովրդական հուզումների արդյունքում քաոս էր սկսվել: Էրդողանն օրենքում այդ դրույթի առկայությունն անվանել է «ստվեր՝ թուրքական ժողովրդավարության դեմքին»:

«Օրենսդրական փոփոխության նպատակն է ամրապնդել մեր ժողովրդավարական համակարգը: Մենք բացել ենք ժողովրդավարական գործընթացի մեջ միջամտության օրինական ուղիները: Եվ այժմ այդ օրենքում նշում ենք, որ զինված ուժերի ներկայացուցիչները չեն կարողանալու քաղաքական գործունեություն ծավալել»,- ասել է վարչապետը:

Էրդողանի կառավարման 10 տարիների ընթացքում բանակը գրեթե ամբողջությամբ դուրս էր մղվել ներքին քաղաքականությունից: Նրա հիմնական գործառույթը դարձել էր ազգային անվտանգության ապահովումը:
 

Թուրքիայի բանակը կզրկեն ներքին քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից