.jpg)
Խաբի Ալոնսոն կրկին մերժել է «Ռեալին»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կրկին անգամ չի ցանկացել երկարաձգել պայմանագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ և «Արքայական ակումբի» ղեկավարության առաջարկին կրկին բացասական պատասխան է տվել:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, 31-ամյա կիսապաշտպանը, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 1 տարի անց, հաջորդ ամռանը մտադիր է լքել թիմը` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Իհարկե, բացառված չէ, որ 2014 թ. նա փոխի իր մտադրությունն ու մնա Մադրիդում: Նշենք, որ Ալոնսոն ակումբի հետ կոնֆլիկտ կամ որևէ խնդիր չունի: