.jpg)
Բեյոնսեն այլևս չի հետևում առողջությանը
«Միայն Բեյոնսեն կարող է «ֆասթ-ֆուդ» ուտել ու աստվածուհու տեսք ունենալ»,-գրել է ամերիկյան «E!» պորտալը: Սրա վառ ապացույցը Instagram-ում երգչուհու հրապարակած լուսանկարն է: Լուսանկարում անսովոր նատյուրմորդ է. սեղանին համակարգիչ է, կողքին ափսոով բուրգեր, կարտոֆիլի ֆրի և մեկ գավաթ շամպայն:


Նման տարօրինակ համադրությունը չի վախեցնում փոփ-դիվային: Կարևորը, որ փոքրիկ Բլյու Այվին ճիշտ սնվի, իսկ մայրիկը կարող է բարձր կալորիականությամբ ճաշ ունենալ:
Ֆաստ ֆուդը սարսափեցնում է 44-ամյա դերասանուհի Ջենիֆոր Էնիսթոնին: Նա սարսափով է հիշում արագ սննդի ռեստորանում ունեցած ճաշը:

«Երբեք չեմ մոռանա Ջասթինի (խմբ.-դերասանուհու նախկին ընկերն է) հետ ունեցած մեր ճաշը»,- «E!» պորտալին պատմել է Էնիսթոնը:
«Մենք շատ սոված էինք, բայց մոտակայքում միայն Մաքդոնալդս կար: Ես «Բիկ Մակ» էի պատվիրել: Դրանից հետո ինքնազգացողությունս վատացավ: Ավելի ուշ ես սկսեցի լուրջ վերաբերել ուտելիքին: Հատկապես, որ վատ ուտելիքը կարող է վատ անդրադառնալ իմ մաշկի համար»: