Եգիպտոսը ժամանակավոր նախագահ ունի
04/07/2013 14:16

Եգիպտոսը ժամանակավոր նախագահ ունի

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ Ալդի Մահմուդ Մանսուրը: Ադլի Մահմուդ Մասուրի երդմնակալությունը տեղի է ունենալու հուլիսի 4-ին: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:

Մասուրը 1967 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է Ֆրանսիայում: 1992 թվականից Եգիպտոսի Սահմանադրական դատարանի անդամ էր, եղել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

Երկար ժամանակ աշխատել է Եգիպտոսի պետական խորհրդի (Գերագույն վարչական դատարան) ադմինիստրատիվ և խորհրդատվական պաշտոններում: 67-ամյա Մանսուրը Սահմանադրական դատարանի նախագահ էր ընտրվել էր անցած տարի հուլիսին: Մասնակցել է նախագահական ընտրությունների վերահսկողության մասին օրենքի մշակմանը, որի արդյունքում իշխանության էր եկել Մուհամեդ Մուրսին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին բանակի, ընդդիմության, մուսուլման և քրիստոնյա համայնքերի ղեկավարների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Մուհամեդ Մուսրին այլևս երկրի նախագահը չէ: Գեներալը նաև հայտնել է, որ կասեցվել է սահմանադրությունը, երկրում ձևավորվելու է չեզոք տեխնոկրատ կառավարություն և նշանակվելու են նախագահական արտահերթ ընտրություններ:

 

Եգիպտոսը ժամանակավոր նախագահ ունի