ՎՊ նախագահը հրաժարական չի տվել. Նա աշխատավայրում է
04/07/2013 17:22

ՎՊ նախագահը հրաժարական չի տվել. Նա աշխատավայրում է

Այսօր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, թե ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանն Aysor.am-ին ասաց, որ այս պահի դրությամբ ԱԺ-ն ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հրաժարականի դիմում չի ստացել:

Իսկ ահա ՎՊ մամուլի բաժնից մեզ հայտնեցին, որ իրենց ղեկավարը հրաժարականի դիմում չի ներկայացրել, և այս պահին աշխատավայրում է:
 

ՎՊ նախագահը հրաժարական չի տվել. Նա աշխատավայրում է