.jpg)
Ամեն ինչ համբույրի մասին. Համբուրվելիս հարթվում են դեմքի կնճիռները
Բազմաթիվ փաստեր են հայտնբերվել համբույրի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում, սակայն քչերը գիտեն, որ համբույրի ժամանակ մարդիկ մեկը մյուսին փոխանցում են 278 տարբեր բակտերիաներ: Բացահայտումն արվել է դեռևս 50-ական թվականներին անգլիացի գիտնականների կողմից:
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ համբույրի ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է քան մորֆին: Այդ նյութը ստիպում է, որ մարդիկ իրենց երջանիկ զգան, առաջանում է հարմարավետության և պաշտպանված լինելու զգացողություն:
Համբույրի ժամանակ ակտիվանում են դիմամկաններից 39-ը: Այդ մկանների գործունեությունը իդեալական միջոց է կնճիռների դեմ պայքարում:
Մոտ 5 գանգուղեղային նյարդեր ազդում են գլխուղեղի գործունեության վրա, որոնք ինֆորմացիա են ստանում շրթունքներից, լեզվից, այտերից ու քթից ջերմաստիճանի, համի, հոտի, զուգընկերոջ շարժումների մասին:
Ֆիզիոլոգները ուսումնասիրել են 2 հորմոնների գործունեությունը՝ օքսիտոցինի ու կորտիզոլի: Հակառակ իրենց ենթադրությունների, համբուրվելու ընթացքում օքսիտոցինի բալանսը ավելի շատ բարձրացել է տղաների մոտ, իսկ աղջիների մոտ զգալի փոփոխությունների չի նկատվել: Նույն փորձը կատարել են ավելի ռոմանտիկ միջավայրում. Այս դեպքում օքսիտոցինի քանակն ավելի շատ բարձրացել է աղջիկների մոտ: Համբույրը բարձրացնում է արյան ճնշումը, սրտի բաբախումները հաճախակի են դառնում: Համբույրի ժամանակ անձը ինֆորմացիա է ստանում զուգընկերոջ իմունային համակարգի, նրա ժառանգակունթյան, ինչպես նա՝ այն մասին, թե արդյոք նա պատրա՞ստ է լուրջ հարաբերությունների: