Լ. Զուրաբյան. Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե ում գլուխը երբ կտրի
04/07/2013 16:44

Լ. Զուրաբյան. Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե ում գլուխը երբ կտրի

Իշխանության ներսում սկսվել է քավության նոխազների փնտրտուք: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության և ոչ պակաս աղմկահարույց օֆշորային սկանդալի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Քավության նոխազի փնտրտուքը, պատգամավորի խոսքով, գնալով ինտենսիվանալու է, քանի որ Հայաստանի իշխանությունները հայտնվում են ավելի խորը ճգնաժամի մեջ:

«Այսօր սկսվել է պայքար լիդերության համար, ինչի հետևանքով ներիշխանական պառակտումները ուժեղանալու են: Այն ճգնաժամը, որում հայտնվել է իշխանական վերնախավը, կապված է նրա հետ, որ իշխանությունը չի կարողանում դիմանալ ընդդիմության հետ»,- ասաց Լ. Զուրաբյանը։

Վերադառնալով քավության նոխազի փնտրտուքին` Լ. Զուրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե «ում գլուխը երբ կկտրի, եթե փորձի կտրել Իշխան Զաքարյանի գլուխը, դա անբարոյական կլինի իր կողմից, քանի որ ակնհայտ է` այդ մարդը հինգ տարի գործել է նույն ոճով և հենց այնպես չի գործել, կատարել է հստակ հրահանգներ»:

Նախորդող հրապարակում՝ Լ. Զուրաբյան. Նախագահը գերազանցել է լիազորությունները. Իմպիչմենթի հիմք է

 

Լ. Զուրաբյան. Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե ում գլուխը երբ կտրի