Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվել է Վահե Հակոբյանը
04/07/2013 22:18

Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվել է Վահե Հակոբյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվել է նշանակել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:

«Լավ ընկեր, լավ երիտասարդ ուժ է։ Վահե Հակոբյանը շատ արդյունավետ կաշխատի այդ պատասխանատու պաշտոնին, նա ունի պատգամավորական աշխատանքի լուրջ փորձ, տնտեսական գիտությունների թեկնածու է, վայելում է սյունեցիների հարգանքը»,- ասաց Է. Շարմազանովը:

Նշենք, որ պատգամավոր Վահե Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Հավելենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում քնարկվել են նաև ներկուսակցական հարցեր, Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, սակայն նշյալ հարցերի մասին Շարմազանովը չմանրամասնեց:

Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվել է Վահե Հակոբյանը