Սպանված կնոջը գտել են 30 տարի անց՝ պատի մեջ զմրսված
04/07/2013 20:49

Սպանված կնոջը գտել են 30 տարի անց՝ պատի մեջ զմրսված

Նյու Յորքի տներից մեկում հայտնաբերվել են դիակի մնացորդներ, որոնք տան պատերից մեկու զմրսված են եղել շուրջ 30 տարի: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ դա Ջոաննա Նիկոլս անունով կնոջ դիակն է, ով անհայտ կորել է 1985 թվականին:

Կնոջ դիակը հայտնաբերել են շինարարական կազմակերպության աշխատակիցները, ովքեր տան տիրոջ մահից հետո քննում էին տան վիճակը՝ հետագա վաճառքի նպատակով: Նրանք հայտնաբերել են «կեղծ պատ», որի մեջ էլ զմրսված է եղել կնոջ մարմինը:

Փորձագետները եզրակացրել են, որ կնոջ մահը բռնի է եղել, նրան սպանել են՝ հարվածելով գլխին բութ առարկայով:

Ոստիկանությունից հայտնել են, որ քրեական գործ, այնուամենայնիվ, չի հարուցվելու: Բանն այն է, որ հանցագործության վաղեմության ժամկետը լրացել է 5 տարի առաջ, իսկ գործով հիմնական կասկածյալը, ում մեղքն այդպես էլ չի հաջողվել ապացուցել, կնոջ ամուսինն է եղել, ով մահացել է մի քանի տարի առաջ՝ 82 տարեկան հասակում:

28 տարի առաջ կնոջ ամուսինը դիմել է իրավապահներին ու ասել, որ կինն անհետացել է: Նա պատմել է, որ կինը լքել է իրեն, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

Մեղադրող դատախազը մինչև վերջին վայրկյանը պնդել է մեղադրանքը՝ ներկայացված կորած կնոջ ամուսնուն, սակայն ապացույցներ այդպես էլ չեն գտնվել:
 

Սպանված կնոջը գտել են 30 տարի անց՝ պատի մեջ զմրսված