.jpg)
Օմսկում գտել են օրերս կորած 1.5 տարեկան աղջկա դին
ՌԴ Օմսկի մարզում գտել են 4 օր առաջ անհետ կորած 1.5 տարեկան աղջնակի դին: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ փոքրիկին խեղդամահ են արել:
Հիշեցնենք, որ օրերս Օմսկում շինարարական աղբի մեջ գտել էին դանակի բազմաթիվ հարվածներով 25-ամյա կնոջ, ում հանցագործը փորձել էր թաղել ողջ-ողջ: Դրանից հետո տեղի ոստիկանության և կամավորների ջանքերով որոնողական ջոկատներ էին կազմվել՝ կնոջ հետ այդ օրը զբոսանքի դուրս եկած և անհետ կորած աղջնակին գտնելու նպատակով:
Իրավապահների անցկացրած գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել նախկինում դատված 25-ամյա մի տղամարդ, ով խոստովանել է, որ իր մեքենայով տեղափոխել է մորն ու աղջկան, սակայն ճանապարհին վարորդի և ուղևորուհու միջև վեճ է ծագել, որի ընթացքում տղամարդը դանակահարել է երիտասարդ կնոջը ու կարծելով, թե նա մահացել է, գցել շինարարական աղբի համար նախատեսված փոսը:
Դրանից հետո չարագործը խեղդել է երեխային ու մարմինը թաքցրել անտառում:
Հարուցվել է քրեական գործ:
Նախորդող հրապարակում՝ Ռուսաստանում վիրավոր կնոջը փորձել են ողջ-ողջ թաղել