Պիկեն Ռունիին տեսնում է «Բարսելոնում»
04/07/2013 20:14

Պիկեն Ռունիին տեսնում է «Բարսելոնում»

«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին տեսնում է կատալոնյան թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Ռունին հարմար է «Բարսելոնին»: Նա ունի բոլոր հատկանիշները` աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար: Ուեյնն արագ կհարմարվեր կատալոնյան թիմի խաղաոճին, քանի որ հիանալի է գործում խաղադաշտի ցանկացած հատվածում: Նա լավ է դիտվում հարձակման կենտրոնում, սակայն մենք Ռունիին մեկ անգամ չէ, որ տեսել ենք նաև 2 եզրերով գրոհելիս»,- նշել է Պիկեն:
 

Պիկեն Ռունիին տեսնում է «Բարսելոնում»