Ոստիկանի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել. Տանում էր դատապարտյալին
04/07/2013 19:27

Ոստիկանի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել. Տանում էր դատապարտյալին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 27.06.2013 թվականին վարույթ է ընդունվել, նույն օրը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-268 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող Գումարտակի ոստիկանի մոտից թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն, ոստիկանը 2013 թվականի հունիսի 12-ին թմրանյութ փոխադրելու կասկածանքով անձնական խուզարկության է ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ:

Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ոստիկանի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել. Տանում էր դատապարտյալին