Ս. Կարապետյան. Ծիրանը թափված է, հիսուն դրամով չեն կարողանում իրացնել
04/07/2013 11:42

Ս. Կարապետյան. Ծիրանը թափված է, հիսուն դրամով չեն կարողանում իրացնել

Այսօր մինչև կառավարոթյնա նիստի սկսելը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ծիրանի մթերման գործընթացը:

Ներկայումս 16 վերամշակող կազմակերպություններ մթերում են ծիրան, որից 5-ը խոշոր ձեռնարկություններ են: Արդեն մթերվել է շուրջ հինգ հազար տոննա ծիրան:

Նախարարը հերքեց այն մտավախությունը, որ Արմավիրի մարզի կարկտահարության հետ կապված, հնարավոր է ծիրանի բերք չլինի, կամ քիչ կլինի: «Ծիրանը թափված է, հիսուն դրամով չեն կարողանում իրացնել»,-ասաց նախարարը:

Արտահանումների մասով ևս աճ է արձանագրվել, այս տարի արդեն արտահանվել է շուրջ 12. 000 տոննա ծիրան, նախորդ տարի գրեթե նույնքան էր արտահանվել ողջ տարվա ընթացքում:

Ս. Կարապետյանը փոխանցեց, որ մնացած պտղատեսակների բերքը աննախադեպ է, մթերումների գործըթնացը շարունակվում է:

 

Ս. Կարապետյան. Ծիրանը թափված է, հիսուն դրամով չեն կարողանում իրացնել