.jpg)
Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է կրակել
Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի մեկին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ նրա որդին՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել:
«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որևէ դեր խաղալ չի կարող»,- նշյալ տեղեկության վերաբերյալ ասել է Խաչատրյանների իրավապաշտպան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Հարցին, թե ինչպես կարող է թմրանյութի ազդեցությունը դեր չունենալ գործողության վրա, պարոն Սահակյանը սահմանափակվել է միայն հավելելով. «Դա իմ համոզմունքն է, մանրամասները` հետագայում: Ես ոչինչ չեմ ուզում խոսել գործի մասին, իսկ դուք ստիպում եք ինձ խոսել»:
Ամբողջական հրապարակումն այս հասցեով: