Տիգրան Սարգսյան. Եկել է պատասխան տալու ժամանակը
04/07/2013 11:34

Տիգրան Սարգսյան. Եկել է պատասխան տալու ժամանակը

«Եկել է պատասխան տալու ժամանակը»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հիշեցրեց ՀՀ Նախագահի կողմից խորհրդակցության ժամանակ հնչեցրած հանձնարարականները` պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսման վերաբերյալ: Այդ խորհրդակցությունից հետո մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ընդունվել են համապատասխան որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչության աշխատակիցները վերապատրաստում են անցել:

Վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարար Դավթի Սարգսյանին` իրականացնել դիտարկումներ, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Նշեց, որ այդ բոլոր նյութերը տարամդրվելու է կառավարության անդամներին:

Այսուհետ ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից իրականացվող ստուգումները անմիջապես ներկայացվելու են հանրությանը, գործերն ուղարկվելու են իրավապահ մարմիններին: Նիստերից մեկում գործադիրը կանդրադառնա դիտարկումների արդյունքներին:

«Եկել է պատասխան տալու ժամանակը, մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ»,- շեշտեց վարչապետը:

Տիգրան Սարգսյան. Եկել է պատասխան տալու ժամանակը